Լրահոս 24/7

Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն

Ղազախստանի իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են 2024 թվականի աշնանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն-2024» և «Ժայռ-2024» զորավարժությունների անցկացմանը:

Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը՝ ՀԱՊԿ երկրների խորհրդարանների պալատների խոսնակների հետ հանդիպման ժամանակ։

«Որպես կազմակերպության նախագահ՝ առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում ՀԱՊԿ-ի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների օպերատիվ և մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների՝ ժամանակին իրականացմանը։

Ակտիվորեն նախապատրաստվում ենք այս տարվա աշնանը Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2024» և «Ժայռ-2024» զորավարժությունների անցկացմանը»,-ասել է Տոկաևը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

12 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

13 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

14 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

16 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

18 hours ago