Լրահոս 24/7

Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը

Հայաստանի մրցավարները կսպասարկեն Կանանց Եվրոպայի առաջնության Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը:

Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հունիսի 6-ին Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Սոֆիկ Թորոսյանը, մրցավարի օգնականներ՝ Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը:

Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:

Իսկ հունիսի 4-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի «Տամելան» մարզադաշտում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Ֆինլանդիա-Նիդեռլանդներ հանդիպումը:

Հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Քնարիկ Գրիգորյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

4 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

4 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

5 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

5 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

6 hours ago