ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնել է Մինսկ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Հաղորդվում է, որ փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին ժամանել է Մինսկի մերձակայքում գտնվող «Գրեյթ Սթոուն» չին-բելառուսական արդյունաբերական պարկ, որտեղ անցկացվելու է խորհրդի նիստը։