Լրահոս 24/7

Նորոգվում է Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու կղմինդրե տանիքածածկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ գմբեթի և լանջերի կղմինդրե ծածկը տարիների ընթացքում խիստ քայքայվել էր և վնասվել եկեղեցի ներթափանցած խոնավության հետևանքով: Տանիքածածկի նորոգման ճարտարապետական նախագիծը նախապես համաձայնեցվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ ստանալով գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը:

Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մեջ հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Այն կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավականին լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից: Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով: Թմբուկն աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ:

Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

14 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

14 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

14 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

14 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

16 hours ago