Լրահոս 24/7

Թորոսյանը բարձրաձայնել է ձերբակալությունների և կալանավորումների խնդիրը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը բարձրաձայնել է ձերբակալությունների և կալանավորումների հարցը։

«2023 թվականին տեղի է ունեցել 8625 ձերբակալություն, 2022-ին՝ 2693 ձերբակալություն, 2021 թվականին և դրանից առաջ՝ մոտավորապես հազար։ Լավ, սրա պատճառը ո՞րն է, ինչ-որ օրենք են փոխել, որ բոլորին պետք է պարտադիր ձերբակալել, նոր կալանավորել, նո՞ր ստորագրություն տաք։ Եթե նման բան կա, պետք է հետ փոխել, որ մարդիկ անհարկի չձերբակալվեն։ Կալանավորումներն էլ իրենց հերթին»,- ասել է նա՝ հավելելով․ «2018 թվականի համեմատ կալանավորումների կրկնակի ավելացում է եղել։ Եթե հանցավորությունը կրկնակի աճած լիներ, կասեի՝ հա, այդպես է եղել, դարձել ենք կրիմինալ Սիցիլիա։ Բայց ոնց որ Սիցիլիա չենք, լավ էլ անվտանգ երկիր է»։

ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն էլ պատասխանել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այժմ չկա բերման ենթարկելու ինստիտուտը, անձը ձերբակալվում է։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago