Հայաստանը Եվրամիության հետ աշխատում է շատ, կան առաջնահերթություններ, որոնք նոր իրողություններով պայմանավորված՝ վերանայվում են, արդյունքում կողմերը կհանգեն նոր փաթեթի:
Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«ԵՄ-ի հետ հիմա աշխատում ենք շատ»,-ասաց Միրզոյանը:
Նա մատնանշեց երկու ուղղություն: Մեկը համագործակցության նոր առաջնահերթությունն է:
«Ունենք առաջնահերթություններ, որոնք նոր իրողություններով պայմանավորված՝ վերանայում ենք և կհանգենք նոր փաթեթի»,-ասաց ԱԳ նախարարը:
Երկրորդ ուղղությունը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ապրիլի 5-ի հանդիպումից բխող առաջնահերթությունների ուղղությունն է:
«Դա պայմանականորեն կարող ենք անվանել Հայաստանի դիմակայունության բարձրացում:
Հիմնականում այս երկու խմբերում կտեղավորեի մեր համագործակցության ներկա ուղղությունները»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն էլ դրա մասն է:
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…