Հունիսը տեղումնառատ կլինի, սակայն` ո՛չ մայիսի նման, տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը:
Հունիսի 7-ից սկսած Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։ Տաք օդային ալիքը նահանջելու է, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հունիսին անոմալ շոգ չի կանխատեսում: