ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Ֆրանսիա։ Փարիզի Օրլի օդանավակայանից դիմավորման արարողությունը հեռարձակել է BFMTV հեռուստաալիքը։
Բայդենին ինքնաթիռի ելքի մոտ դիմավորել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 81-ամյա ամերիկացի առաջնորդի այցի ծրագիրը, հաշվի առնելով երկար թռիչքը, «ավելի թեթև» կլինի։
Բայդենը հունիսի 6-7-ը կմասնակցի Նորմանդիայում դաշնակիցների դեսանտային գործողության 80-ամյակի հիշատակի արարողություններին։