Լրահոս 24/7
06.06.2024

Կառավարության որոշմամբ Կապանի մարզադաշտը պետականացվեց

Կառավարության որոշմամբ Կապանի մարզադաշտը, դրան կից ենթակառուցվածքները ու գույքը ճանաչվեցին հանրության գերակա շահ և պետականացվեցին։

Ինչպես նշված է որոշման նախագծում, մարզադաշտը, վերջինիս գույքն ու ենթակառուցվածքները կապիտալ վերանորոգման կարիք ունեին, սակայն այն հնարավոր չէր իրականացնել խառը պատկանելության պատճառով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ 2018թ. կապանցիներն իր առաջ բարձրացրել են այդ հարցը՝ խնդրելով «ֆուտբոլը վերադարձնել Կապան»․

«Իսկ խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբի հետ հակասությունների պատճառով ստացվել էր այնպես, որ Կապանի քաղաքային կյանքի անբաժանելի մասը՝ ֆուտբոլային խաղերը, ընդհատվել էին»,- պատմել է նա՝ հավելելով, որ խոստացել էր բավարարել կապանցիների խնդրանքը, բայց դա բարդ ընթացք ստացավ։

Վարչապետը հիշեցրել է, որ «Գանձասար» ֆուտբոլային ակումբը առաջին խմբի առաջնությունում առաջին տեղն է գրավել և պետք է հանդես գա բարձրագույն խմբում.

«Գանձասար» ակումբի հաջողությունը մեզ նոր իրավիճակի առաջ կանգնեցրեց, որովհետև Կապանի մարզադաշտը չի համապատասխանում բարձրագույն խմբի ֆուտբոլային խաղերի անցկացման չափանիշներին»,- ասել է նա։

Արդյունքում, որոշում է կայացվել այդ հակասությունների պարագայում տարածքը ճանաչել հանրության գերակա շահ ու պետության սեփականություն դարձնել։

Լրահոս
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին
00:01

Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է «Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրենին
21:07

Եթե Իրանը չհամաձայնի, ռմբակոծությունները կվերսկսվեն ավելի մեծ ուժգնությամբ. Թրամփ
16:55

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
16:44

Քոչարյանի շորերը փոխել եք և բլոգեր դարձրել. Ալեն Սիմոնյան
16:32

«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ
16:11

Կարող է լինել աշխատանքից ազատում, ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկում. ԿԳՄՍ նախարար
15:46

Ռուսաստանի հետ մեր ամուր կապերը դեռ պահում ենք. Արարատ Միրզոյան
15:15

Հավանաբար, Սահմանադրության հետ կապված հանրաքվե կունենանք. Արարատ Միրզոյան
14:49

ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ. ԱԽ քարտուղար
14:14

Սպիտակ տունը և Թեհրանը մոտ են պատերազմն ավարտելու շրջանակային համաձայնագրին. Axios
13:59

Սփյուռքահայերի կարծիքները գուցե չհամընկնեն ՀՀ քաղաքացիների շահերի հետ․ Միրզոյան
13:43

Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան
13:32

Քոչարյանը, Սերժը և Սամվելը անեծք են հայ ժողովրդի վրա. Ալեն Սիմոնյան
12:59

Գործողությունն ավարտված է. Ռուբիո
12:39
Գործողությունն ավարտված է. Ռուբիո