Աշխարհ
06.06.2024

ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները

ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները

Եվրամիությունում հունիսի 6-ին մեկնարկում են Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրությունները, որոնք կտևեն մինչև հունիսի 9-ը ներառյալ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նիդեռլանդներն ընտրությունները կանցկացնի հունիսի 6-ին, Իռլանդիան` հունիսի 7-ին, Լատվիան, Մալթան, Սլովակիան` հունիսի 8-ին: Չեխիան կքվեարկի երկու օր՝ հունիսի 7-ին և 8-ին, իսկ Իտալիան՝ հունիսի 8-ին և 9-ին: ԵՄ մյուս պետություններն ընտրությունները կանցկացնեն հունիսի 9-ին։

Եվրոպայի ավելի քան 370 միլիոն քաղաքացի իրավունք ունի քվեարկել ԵՄ 27 պետություններում՝ ընտրելու Եվրախորհրդարանի 720 անդամի։

Ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով։ Քվեարկությունն անցկացվում է քաղաքական կուսակցությունների կամ կոալիցիաների կողմից առաջադրված թեկնածուների ամբողջական ցուցակներով։ Ցուցակները, որոնք չեն հավաքում ձայների 5 տոկոսը, չեն անցնում ԵԽ:Եվրախորհրդարանի նոր կազմի առաջին արդյունքները կհրապարակվեն հունիսի 9-ին, Բրյուսելի ժամանակով 20:15-20:30-ի սահմաններում:

Նախնական արդյունքներն սպասվում են 23:15-ի և 23:30-ի միջև ընկած ժամանակահատվածում:Եվրախորհրդարանի լիագումար նիստը նախատեսված է հուլիսի 16-19-ը Ստրասբուրգում։

Ընտրված եվրապատգամավորները կկազմեն քաղաքական խմբակցություններ, կընտրվի Եվրախորհրդարանի ղեկավարությունը, և կբաշխվեն մյուս կազմակերպական պաշտոնները:

Դրան կհաջորդի ԵՄ երկրների ղեկավարների և Եվրախորհրդարանի կողմից Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի ընտրությունը և ԵՀ գործադիր խորհրդի ձևավորումը` 27 եվրահանձնակատարով։

Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն նախ պետք է ստանա ԵՄ 27 երկրների ղեկավարների որակյալ մեծամասնության աջակցությունը։ Դրանից հետո նա պետք է առնվազն 361 ձայն հավաքի Եվրախորհրդարանի 720 նոր պատգամավորներից։

Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն հայտարարել է նախագահական երկրորդ մանդատ ստանալու իր ցանկության մասին։

Մարտի սկզբին աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որն ունի Եվրախորհրդարանում ամենամեծ խմբակցությունը, վեհաժողովի ժամանակ հաստատել է նրա թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի համար։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է