Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել: Նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից:
Կատարվել է ԿՏ հետազոտություն՝ հայտնաբերվել են գանգի, դիմային ոսկրերի կոտրվածքներ և աջ ազդրոսկրի կոտրվածք։
«Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասված է գրառման մեջ։