Լրահոս 24/7
07.06.2024

Վերջին տարիներին կիբեռհանցագործությունների աճ է գրանցվել

Վերջին տարիներին կիբեռհանցագործությունների աճ է գրանցվել

Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության, և այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարևոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկում Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերում և կից մի շարք օրենքներում:Նշվել է, որ գործնականում խնդիր է առաջանում կիբեռհանցագործությունները նույնականացնելու ժամանակ:

«Հանրության շրջանում շփոթ կա այն առումով, որ այն, ինչ կատարվում է համացանցում կամ համացանցի օգտագործմամբ, կիբեռհանցագործություն է: Այդ շթոփը պետք է ցրել, որովհետև կիբեռհանցագործությունն ունի հստակ առարկա, հստակ օբյեկտ և համացանցում օգտագործմամբ ոչ բոլոր հանցագործությունները պետք է դիտարկել կիբեռհանցագործություն»,- հստակեցրել է փոխնախարարը:

Առաջարկվում է առանձին հավելվածի տեսքով սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը, որը թույլ կտա միջպետական ու ներպետական մակարդակում հստակ նույնականացնել կիբեռհանցագործությունը: Ցանկը բխում է ՀՀ միջազգային պարտավորություններից: Դրանք Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններ են:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է քրեադատավարական ընթացակարգերին: Արփինե Սարգսյանի խոսքով՝ տարբեր համացանցային տվյալները դասակարգելու միջազգայնորեն ընդունված մոտեցում կա. բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալներ:

Դրանց պետք է տրվի դատախազական ու դատական վերահսկողության տեսքով երաշխիքների մակարդակ, բայց մեր օրենսդրությունը չի տարբերակում այդ տվյալները: Ըստ այդմ՝ առաջարկվում է Քրեադատավարական օրենսգրքում հստակ տարանջատել այս երեք խումբ տվյալները:

Առաջարկվում է IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակում (այժմ այն տրվում է քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ):

Նախատեսվում է բնակարանի խուզարկության արդյունքում ստացված էլեկտրոնային սարքերի և կրիչների համար թվային խուզարկություն իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից նոր միջնորդություն ներկայացնելու ու միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի առանձին որոշում ստանալու պահանջ, եթե դրանց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում:Նախատեսվում է հստակեցնել կրիպտոակտիվի հասկացությունը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ստացված տվյալներով հանցավոր գործունեության մեջ ստացված եկամուտները կրիպտոակտիվի ներգրավմամբ նախնական տվյալներով գերազանցում են 5 մլն դոլարը, իսկ 2023 թվականի կտրվածքով արձանագրվել է կրիպտոակտիվների օգտագործմամբ կատարվող 249 հանցագործության դեպք:

Կրիպտոակտիվի տնօրինման հետ կապված գործողություները պետք է կատարվեն անկանխիկ գործառնությունների շրջանակում, կրիպտոակտիվի փոխանակում այլ գույքով կամ որևէ շարժական միջոցով հնարավոր չէ: Արփինե Սարգսյանի պարզաբանմամբ սա չի վերաբերում արտարժույթի մեկ այլ տեսակի փոխարկմանը:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ