Փարիզն Ուկրաինային մինչև այս տարվա վերջ Mirage 2000 կործանիչներ կփոխանցի՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, սակայն չի մանրամասնել՝ քանի ինքնաթիռի մասին է խոսքը:
Էմանուել Մակրոնը նշել է նաև, որ ֆրանսիական կողմը նաև ուկրաինացի օդաչուների համար վերապատրաստում կանցկացնի, որ վերջիններս կարողանան օգտվել ռազմական ինքնաթիռներից: Ուսուցումը կանցնի Ֆրանսիայում և կտևի 5-6 ամիս։
Մակրոնը հավելել է, որ պատրաստ են ևս 4500 ուկրաինացի զինվորի վերապատրաստել: Նա նաև վերահաստատել է, որ Ուկրաինայի տարածքում ֆրանսիացի ռազմական մարզիչներ չկան և առաջիկայում էլ չեն լինի։
Մակրոնը հաստատել է, որ Ուկրաինան իրավունք ունի ֆրանսիական զենքով համարժեք հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, բայց ոչ խաղաղ բնակչությանը:
Ֆրանսիայի նախագահը, միաժամանակ, համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղություն պետք է հաստատվի բանակցությունների միջոցով, սակայն, նրա խոսքով, «պահը դեռ չի հասունացել, քանի որ Ռուսաստանը շարունակում է հարձակումները»։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…