Լրահոս 24/7

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ

ԱՄՆ-ն որոշում է ընդունել այցագրային սահմանափակումներ մտցնել մի շարք վրացի քաղաքացիների նկատմամբ՝ կապված Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատման հետ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է մնում «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողությունների և վերջերս նրա հայտարարությունների և հռետորաբանության առնչությամբ։ Մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար», – ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Վրաստանի իշխանությունների քաղաքականության պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին։

«Սահմանափակումները կվերաբերեն Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար պատասխանատու անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականներին։ Վիզային սահմանափակումների առաջին փուլը տարածվում է «Վրացական երազանք» կուսակցության անդամների, Վրաստանի խորհրդարանի անդամների, իրավապահ մարմինների աշխատակիցների և մասնավոր անձանց վրա», – պարզաբանել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում չեղարկել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը:

«Մենք առաջվա պես հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները և քայլեր կձեռնարկեն իրենց երկրի կողմից վաղուց հայտարարված ժողովրդավարական և եվրաատլանտյան ձգտումների իրականացման ուղղությամբ։ Բայց եթե նրանք այդպես չվարվեն, ԱՄՆ-ն պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել», – ընդգծել է Միլլերը։

Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաղթահարել է նախագահի վետոն, որը դրվել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Խորհրդարանի խոսնակն օրենքը ստորագրել էր հունիսի սկզբին։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։

Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։ Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի:

Թիվ 1

Recent Posts

Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…

12 minutes ago

ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի ծրագրերից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…

24 minutes ago

Լոռու և Շիրակի մարզերի զորակոչիկները փորձաքննություն կանցնեն Վանաձորի և Գյումրու ԲԿ-ներում

Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…

33 minutes ago

Ադրբեջանում քննարկվում է Հայաստանից փոխհատուցման հարցը

Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում տեղի ունեցող դատավարական…

50 minutes ago

Ի՞նչ է անոնսավորում Մոսկվան

Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը հարցազրույց է տվել «Ազգային պաշտպանություն» ամսագրին եւ…

1 hour ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…

1 hour ago