Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն գործընկեր Ջորջ Գերապետրիտիսին՝ Հունաստանի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու առիթով։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է արել X-ի միկրոբլոգում։
«Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր Ջորջ Գերապետիտիսին և թիմին՝ Հունաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրվելու կապակցությամբ։
Հաշվի առնելով մեր տարածաշրջանում, Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ավելի ապահով միջավայրի պարտավորությունը և ընդհանուր հանձնառությունը՝ մենք կարող ենք համատեղել ջանքերն ավելի լավ արդյունքների հասնելու համար»,- գրել է Միրզոյանը։