Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրել Mirage 2000-5 արդիականացված բազմաթիրախային կործանիչներ, հունիսի 6-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ֆրանսիական TF1 եւ France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Դրանք Ուկրաինային թույլ կտան պաշտպանել իր տարածքն ու օդային տարածքը», – ասել է նա՝ հստակեցնելով, որ ուկրաինացի օդաչուները կկարողանան Ֆրանսիայում վերապատրաստում անցնել Mirage-ով վարման համար արդեն 2024 թվականի վերջին:
Կործանիչների ճշգրիտ թիվը Ֆրանսիայի նախագահը դեռ չի նշել։