Լրահոս 24/7
07.06.2024

«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի՝ ՄԱԿ-ին արված կոչը՝  չեղարկել աջակցությունը Ադրբեջանին՝ կլիմայական COP29 վեհաժողովն անցկացնելու հարցում։

«Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին՝ չեղարկել աջակցությունը Ադրբեջանին՝ կլիմայական COP29 վեհաժողովն անցկացնելու հարցում։ Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որի ղեկավարը պարբերաբար ցեղասպանական գաղափարներ է հնչեցնում հայերի հասցեին՝ նրանց անվանելով «շներ», «շնագայլեր» և «ահաբեկիչներ»։ Լեմկինի ինստիտուտը հորդորում է միջազգային հանրությանը՝ մերժել ցեղասպանական գաղափարախոսությունը և դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ վեհաժողովի անցկացման հարցում»,- նշված է «Գեղարդ» հիմնադրամի հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի անցկացումը նախատեսված է ամիսներ անց՝ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում։

«Նման լայնամասշտաբ միջոցառումը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, պետք է ուղղված լինի գլոբալ մակարդակի խնդրի համար լուծումներ որոնելուն։ Մինչդեռ Ադրբեջանը այն ծառայեցնում է նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Ադրբեջանն անցած տարիներին բազմիցս շահարկել է «բնապահպանական խնդիրները» (2022 թ․ վերջին, բնապահպանական պատրվակով, սկսվեց Արցախի լիակատար շրջափակումը)։ Ադրբեջանը նաև պարբերաբար կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի վրա՝ խոչընդոտելով շինարարական  աշխատանքները։ Այս երկիրը շարունակում է քարոզել, որ իբր Արցախում զարգացնում է կանաչ էներգետիկան և մինչև 2050 թ․ այն  դարձնելու է «ածխաթթու գազից ազատ գոտի»։

Այն միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ինչպես նաև տարբեր երկրների քաղաքական գործիչներ, որոնք հրապարակային աջակցություն են հայտնել Ադրբեջանին՝ կլիմայական վեհաժողովի անցկացման գործում և մասնակից են Ադրբեջանի «կանաչ կերպարի» գովազդին, պետք է հորդորեն Բաքվին՝ չօգտագործել կլիմայական միջոցառումն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։ Հակառակ դեպքում՝ նրանք ևս ուղիղ պատասխանատվություն են կրում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության համար»,- եզրափակվում է հիմնադրամի հայտարարությունը:

«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի թիրախային հայտարարությունը։ ՄԱԿ-ը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի իր հովանու ներքո անցկացվող միջոցառումը չօգտագործվի որպես հերթական առիթ՝ Հայաստանին հանիրավի մեղադրանքներ ներկայացնելու համար։   

Լրահոս
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
16:49
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
16:39
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
16:33
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
16:14
Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
15:45
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
15:32
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
15:11
«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
14:56
Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
14:28
Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
14:09
Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
13:50
Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
13:38
Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
13:15
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
13:08
«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան
13:06
«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան