Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Ելը հունիսի 10-15-ը պետական այցով կմեկնի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան, լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի առաջնորդի աշխատակազմի աշխատակից Կիմ Թհե Հին։
«Կենտրոնական Ասիան եղել է հին Մետաքսի ճանապարհի առանցքային մասը․ այն ռազմավարական վայր է, որը կապում է Եվրոպան ու Ասիան», – ասել է ազգային անվտանգության վարչության պետի առաջին տեղակալ Կիմ Թհե Հեն:
Տարածաշրջանի նշանակությունն աճում է բազմաթիվ ճգնաժամերի ֆոնին, ինչպիսիք են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:
Նախագահին ուղեկցելու է նրա կինը։