Բնակապահովման ծրագրից կօգտվեն ՀՀ քաղաքացիություն ստացած ընտանիքները

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից կօգտվեն բացառապես այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ կստանան ՀՀ քաղաքացիություն։ Նրանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվում պարզեցված ընթացակարգով։

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Դիմում-հարցաթերթիկին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. Ծննդյան վկայական
  2. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր
  3. Ամուսնության վկայական և դրա պատճեն
  4. Փաստաթուղթ, եթե դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն
  5. Պետական տուրքի վճարման անդորրագիր
  6. 35-45մմ չափսի 6 լուսանկար

Քաղաքացիություն հնարավոր է ստանալ դիմելուց 1-2 ամսվա ընթացքում, ինչի մասին անձը կիրազեկվի հաղորդագրության միջոցով, ինչից հետո անհրաժեշտ է կրկին դիմել ՄՔԾ գրասենյակ և ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր (զինապարտ տարիքի արական սեռի քաղաքացիները անձնագիր ստանում են զինվորական հաշվառման կանգնելուց հետո)։

Ո՞ւր պետք է մոտենալ՝

  • ԵՐԵՎԱՆ՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե,
  • ՄԱՐԶԵՐ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ նախկին անձնագրային ստորաբաժանումներ
AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

18 minutes ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

37 minutes ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

49 minutes ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

1 hour ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

2 hours ago

Աշխատանքային միգրանտների թվի կրճատման միջոցառումները ՌԴ շահերից չեն բխում․ Լավրով

Աշխատանքային միգրանտների թվի կրճատմանն ուղղված միջոցառումները դժվար թե համապատասխանեն Ռուսաստանի շահերին։ Այս մասին հայտարարել է…

2 hours ago