ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։
«Այս պահին պացիենտներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր, չորսինը` միջին ծանրության։ Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։ Արվում է ամեն բան
մեր քաղաքացիների ապաքինման համար»,- հայտնել է նախարարը։