Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը։ Ջեյմս Օ’ Բրայենը Հայաստանում կլինի հունիսի 10-12-ը։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ պետդեպարտամենտից։
Պետքարտուղարի օգնականը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին։
Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի անդամների հետ։