ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել X-ի միկրոբլոգում, ըստ որի` խստորեն դատապարտել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի վրա հարձակումը:
«Մենք խստորեն դատապարտում ենք աղաղակող հարձակումը Մետտե Ֆրեդերիկսենի վրա: Իմ մտքերը Մետտեի և նրա ընտանիքի հետ են»,- նշված է Փաշինյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի վրա հունիսի 7-ի երեկոյան Կոպենհագենի Կուլտորվետ հրապարակում հարձակվել է մի տղամարդ: Ավելի ուշ նա ձերբակալվել է: