ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ՝ Բուչա կատարած այցից հետո․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա, NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այս քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ։

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մենք անհանգստացած ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- ասել է Զախարովան։

Հունիսի 2-ին հայկական պատվիրակության այցի մասին հայտնել է ուկրաինական AnalitikaUA գործակալությունը՝ հղում անելով Բուչայի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությանը։ Ըստ կայքի՝ Տեր-Մարգարյանը, իբր, քննարկել է «Բուչան համայնքի և Երևանի Նոր Նորք թաղամասի համագործակցությունը» և հայտարարել, որ «Երևանը միշտ աջակցելու է ռուսական ագրեսիայից տուժածներին», գրել է NEWS.ru-ն։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,9%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…

25 minutes ago

Ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների

Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել…

40 minutes ago

Մատվիենկոն կայցելի նաև Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Ադրբեջան։ Այցը նախատեսված է մարտի 16-ին։ Այս մասին…

51 minutes ago

Մեռյալներին դատակոչել հնարավոր չէ, իսկ ապրողների՞ն

Բաքվում ընթանում է ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ադրբեջանական կողմը «մեղադրյալների ցուցմունքներից» մեկ-երկու նախադասություն է փոխանցում՝…

1 hour ago

Մասկը Սորոսին մեղադրել է Թրամփի քաղաքական կուրսը խոչընդոտելու փորձի մեջ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ մեկ այլ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը փորձում է…

2 hours ago