Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այդ գերատեսչության ղեկավարը օրերս մեկնելու է Ռուսաստան։
Ըստ հաղորդագրության` Հաքան Ֆիդանը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի Մոսկվայում, ինչպես նաև կմասնակցի BRICS+ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 11-ին Նիժնի Նովգորոդում՝ BRICS-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։