Ֆինլանդիան չփորձարկված զենք կուղարկի Ուկրաինա, STT լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի ռազմատնտեսության բաժնի ղեկավար Միկո Հեյսկանենը։
Նա խոսել է նաև Ֆինլանդիայի պաշտպանական արդյունաբերության վերջին նորամուծություններն ուղարկելու մասին, որոնցից մի քանիսը դեռ զարգացման փուլում են։
«Ուկրաինայում ձեռք բերված փորձը օգտակար կլինի ֆիննական նորագույն տեխնոլոգիաների զարգացման համար»,-ասել է գեներալ-լեյտենանտը։Ապրիլին Ֆինլանդիան Ուկրաինային ուղարկել է 188 մլն եվրո արժողությամբ ռազմական օգնության 23-րդ փաթեթը։
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ երկիրն արդեն պայմանավորվել է Կիևին ռազմական օգնության ևս մեկ փաթեթ փոխանցելու մասին։ Փաթեթների բովանդակությունը Ֆինլանդիայի իշխանությունները չեն բացահայտում։