4 օր, 96 ժամ առանց դադարի, առանց քնելու, առանց աշխատանքի գնալու լինել փողոցում՝ երեկ Հանրապետության հրապարակում հայտարարել է ընդդիմության վարչապետի թեկնածու Բագրատ Գալստանյանը:
Այնուհետև նրա համախոհները Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվել են Բաղրամյան պողոտա, Ազգային ժողովի շենքի դիմաց ժամանակ առ ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև սրվել է իրավիճակը:
Գիշերը Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու քաղաքացու, որոնք արդեն ազատ են արձակվել:
Ցուցարարները լուսաբացը դիմավորել են Բաղրամյան պողոտայում. այնտեղ վրաններ են տեղադրվել։
Բագրատ Գալստանյանը Բաղրամյան պողոտայում լրագրողներին հայտնել է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի առաջին քայլը մեկնարկել է, և բոլոր իրավական հարցերով զբաղվում են պատգամավորները:
Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…
Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…