Լրահոս 24/7
10.06.2024

Ըստ Ալեն Սիմոնյանի` փողոցում աթոռակռիվ է

Ըստ Ալեն Սիմոնյանի` փողոցում աթոռակռիվ է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ ԱԺ հերթական ընտրությունները 2026 թվականին է. «Ասում են՝ իշխանությունը, որ ժողովրդից ստացել եք 2021 թվականին, տվեք Բագրատ Գալստանյանին։ Մենք մեր վարչապետն ունենք, ժողովրդի սատարումն ունեցող վարչապետ կա։ Ով 10-20 հազար մարդ հավաքի փողոցում, պիտի գա, նոր վարչապետի թեկնածու՞ առաջարկի։ 300.000 ձայն են հավաքել երկու խմբակցությամբ»։ 

Ըստ Սիմոնյանի՝ երկրում նման պահանջ չկա․ երբ մարդիկ ուզում են իշխանություն փոխել, գնում են ընտրությունների։

Ընդդիմադիրներն առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել ԱԺ ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին։ Անդրադառնալով այդ ուղերձին՝ նա ասել է. «Բա ի՞նչ պետք է անենք։ Իսկ ինչո՞ւ չպետք է մերժենք։ Տարին մեկ իրենք պետք է մարդ փոխեն, գան, նույն բա՞նն ասեն»։

Սիմոնյանը նշել է, որ փողոցում աթոռակռիվ է, հին ունեցվածքը վերականգնելու փորձ. «Ընտրություն կլինի, եթե մարդիկ որոշեն՝ ՔՊ-ն չի կատարել խոստումները, կքվեարկեն էն ուժին, որ իրենց բան կառաջարկի։ Իսկ ընդդիմությունն իր հայտարարած օրակարգի 1 տոկոսը կատարե՞լ է։ Զրո»։

Ալեն Սիմոնյանն անիմաստ գործողություն է որակել ընդդիմության նախաձեռնությունը. «Իրավական առումով շատ անգրագետ են մեր հարգելի գործընկերները»։

Ըստ նրա՝ շարժումը ոչնչով չի տարբերվում նախորդ շարժումներից, բացի «գլխավոր դերակատարից». «Այդ շարժումը չունի գաղափարախոսություն, չունի ծրագիր, չունի առաջարկ»։

Ալեն Սիմոնյանը նաև վստահություն է հայտնել, որ ընդդիմությունը մանդատները վայր չի դնի. «Իրենք նույնիսկ արտահերթ ընտրության պահանջ չունեն»։

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ