Ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հատելու դեպքի վերաբերյալ, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են ԱԱԾ-ից՝ նշելով, որ տեղեկություն լինելու դեպքում կներկայացվի։
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայող է անհետացել Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։