Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ»,- հաղորդել են գերատեսչությունից։
Շոյգուն առաջարկել է այս տարվա երրորդ եռամսյակում անվտանգության հարցերի շուրջ լայնածավալ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում կամ Անկարայում։