ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը ցանկանում են փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով․
«Ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել մեր փոխգործակցությունը»,- ասել է նա:
Օ՛Բրայենն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը, նշելով.
«Մենք աջակցում ենք տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին։
Մենք աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»։














