Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի՝ հունիսի 10-ի ուշ երեկոյան ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին։
Ինչպես հայտնել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ում, այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Բունդեսթագի նախագահ Բարբել Բասի հետ։
Հունիսի 11-12-ը Բեռլինում կանցկացվի Ուկրաինայի վերականգնման միջազգային համաժողովը։
Սպասվում է, որ կժամանեն մոտ երկու հազար մասնակից՝ քաղաքականության, բիզնեսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Գերմանական կառավարությունն այդպիսով մտադիր է երկարաժամկետ հեռանկար տրամադրել Ուկրաինայի վերակառուցման և ներդրումների խթանմանը։

















