ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի ընդդիմության առաջնորդների` «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Բենի Հանցի և ընդդիմության գլխավոր առաջնորդ, կառավարության նախկին ղեկավար Յաիր Լապիդի հետ:
Ի դեպ, օրերս Բենի Հանցը հայտարարել է կառավարության կազմից դուրս գալու մասին։ Պատճառը, ըստ Հանցի, Գազայի հատվածի հետպատերազմյան ապագայի վերաբերյալ վարչապետ Նեթանյահուի հետ ունեցած տարաձայնություններն են։