

ԱԺ-ն քննարկում է 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, թե, հետևելով ԱԺ հանձնաժողովներում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներին, լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղ գտած մեկնաբանություններին, պետք է արձանագրել՝
«Պետական բյուջեի հաշվետվությունը մեր հանրության լայն շրջանակներին չի հետաքրքրում կամ չի կարևորվում այնչափ, որչափ պետք է արժանանար ուշադրության։ Մեզ պետք է մտահոգի այն, թե ինչու բյուջեի կատարման հաշվետվությամբ մեր հասարակության լայն շրջանակները հետաքրքրված չեն, ինչու քաղաքացիները չեն ձևակերպում հարցադրումներ ծախսված միջոցների վերաբերյալ։ Գուցե մեր հաշվետվությունները չափազանց ծանրաբեռնված են թվերով ու խրթին ձևակերպումներով»,- ասել է նա։
Նախարարը նաև անդրադարձել է ընդդիմությանը՝ նշելով, թե նրանք կամ չեն կարող, կամ չեն ուզում մտնել կառուցողական քննադատության դաշտ.
«Արդյունքում քաղաքական ինտրիգներից և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից այնկողմ քննարկումը չի ծավալվում»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…