Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում մեկնաբանել է Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։
«Արդյունքները միանշանակ չեն ամբողջ Եվրոպայում»,- ասել է Քիրբին:
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի երկխոսությունը եվրոպացի դաշնակիցների հետ՝ անկախ Եվրախորհրդարանի կազմից։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ անհանգստացած է աջակողմյան կուսակցությունների աջակցության աճով, որն արտահայտվում է Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով։

















