

Հայաստանում նախատեսվում է Ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման հենքի վրա ձևավորել Ոստիկանության գվարդիա:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ընդգծելով, որ Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո իրականացվելու է Ոստիկանության կառուցվածքի և գործառույթների արմատական փոփոխություններ և վերաիմաստավորում:
«Ոստիկանության գվարդիային նախատեսում ենք վերապահել հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանությանը ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների ուղեկցումը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը և այլն»,- ասաց Ֆիդանյանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…