Փոխվարչապետն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությանը։

Նրա խոսքով՝ հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ, որը, սակայն, ցուցաբերված աջակցության միայն այն մասն է․

«Կարող ենք փաստել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում կառավարության արձագանքը եղել է արագ և համակարգված»,- ասել է նա։

Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկայում ԼՂ-ից տեղահանվածների համար բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիր կմեկնարկի։ Աջակցության շահառու կլինեն նրանք, որոնք մտադիր են Հայաստանում երկարատև բնակություն հաստատել․ պարտադիր պայմաններից է լինելու շահառու ընտանիքի բոլոր անդամների՝ Հայաստանի քաղաքացի լինելը։

Ծրագրային աջակցություն կլինի 3 հիմնական ուղղությամբ՝ բնակարանի գնում, տան կառուցում կամ անցյալում գնված բնակարանի հիփոթեքի մարում։ Բնակարանի գնման կամ տան կառուցման համար յուրաքանչյուր մարդու հաշվով կտրամադրվի 3, 4 կամ 5 մլն դրամ աջակցություն։

Տիգրան Խաչատրյանը չի բացառել հավանականությունը, որ 2025թ․ հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատունակ տարիքի անձանց համար, ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամներին ու թոշակառուներին։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

15 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

15 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

16 hours ago