Աղետի գոտում վնասված 16 կամուրջ շահագործման առումով պիտանի չեն. Սանոսյան

Կառավարությունը Տավուշի և Լոռու մարզերի 9 համայնքում հայտարարեց աղետի գոտի: Այդ 9 համայնքում միասին 39 բնակավայր կա, այս տարածքում ապրում են մոտ 113 հազար քաղաքացիներ, որոնք որևէ կերպ առնչվել են այդ աղետի հետ կամ տուժել դրանից:

Տարհանվել է 443 բնակիչ, զոհվել են 4-ը: ՆԳՆ ՓԾ-ի շուրջ 1419 փրկարար ներգրավված է եղել աշխատանքներում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 12-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով աղետի գոտում աշխատանքների ընթացքը:

Ըստ նախարարի՝ ճանապարհների մասով երկու խումբ լուրջ խնդիր է գրանցվել.

«Մ4 միջպետական ճանապարհի շուրջ 11 հատված տարբեր վնասվածություններ ունի, 5-ը՝ շատ ավելի լուրջ, որն էլ պատճառ է դարձել, որ մի շարք տեղերում միակողմանի է երթևեկելի, իսկ Մ6 ճանապարհը վնասվել է 43 հատվածում, մի շարք հատվածներում՝ ամբողջ ճանապարհը: Բայց պետք է ասել, որ և՛ Մ6, և՛ Մ4 ճանապարհները հիմա երթևեկելի են հսկայածավալ աշխատանքի արդյունքում»:

Սանոսյանը տեղեկացրեց, որ աղետի գոտում 24 վնասված կամուրջ կա, որից 16-ը շահագործման առումով պիտանի չեն: Դրանց մի մասը համայնքային փոքր կամուրջներ են, իսկ մյուս մասը՝ 6-7 կամուրջ, ավելի խոշոր են, և դրանց փոխարեն նոր կամուրջներ է պետք կառուցել: Այդ խոշոր կամուրջներն են՝ Հոբարձիի կամուրջը, Սանահին կայարան թաղամասի կամուրջը, Ախթալայի, Քարկոփի, Այրումի և Խաշթառակի կամուրջները:

«Սրանք ամենախոշոր կամուրջներն են, որոնք այլևս երթևեկության համար պիտանի չեն, և բոլորի դեպքում անհրաժեշտ է նոր կամուրջներ կառուցել: Մյուսների պարագայում վնասվածքներ կան, բայց հնարավոր է որոշակի վերականգնողական աշխատանքներ իրականացնել և շահագործել»,- ասաց նա՝ նշելով, որ վնասվել են մի շարք հետիոտնային կամուրջներ ևս:

Երկաթուղին ևս լրջագույն վնասվել է Այրում կայարանից մինչև Սանահին կայարան: Այդ 27 կմ հատվածում մոտ 1800-ից մինչև 2000 մետր տարբեր կտորներով լրջագույն վնասվել է, որոնք հիմա ակտիվ վերականգնողական փուլում են: Երկաթուղուն կից ենթակառուցվածքներում ևս վնասվածքներ կան:

Վնասվել է նաև 19 գազատար, բայց այս պահին գազամատակարարումը հիմնականում վերականգնված է:

Ջրամատակարարման առումով ևս գրաֆիկը հիմնականում վերականգնված է: Վնասվել կամ ջրածածկ է եղել 153 ավտոմեքենա, նաև երկու մարզերում ընդհանուր առմամբ 843 շենք-շինություն է վնասվել կամ փլուզվել:

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

55 minutes ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

5 hours ago