«Չեմ բացառում՝ այդտեղ կան Հայաստանի ներքին գործերին միջամտություններ իրականացնելու որոշակի միտումներ». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ նշելով, որ պատրաստ են մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ «Դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավական հասունացած է, և կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի՝ արդեն իսկ նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների հիման վրա, և ստորագրել»։

Նա անդրադարձել է սահմանադրության փոփոխությունների մասին Ադրբեջանից հնչող հայտարարություններին. «Այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, խաղաղության գործընթացի տորպեդահարում է։ Չեմ բացառում՝ այդտեղ կան Հայաստանի ներքին գործերին միջամտություններ իրականացնելու որոշակի միտումներ, նաև, որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված, Հայաստանում պրոցեսներ հարուցելու  միտումներ։ Սահմանադրության փոփոխության մասին ես խոսել եմ դեռևս 2019թ., և մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական փոփոխությունների հետ։ Մենք ասել ենք՝ սահմանադրական փոփոխությունը բանակցությունների մաս չի կարող լինել, որովհետև դա մեր ներքին, բացառապես ներքին օրակարգն է»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

5 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

7 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

8 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

9 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

9 hours ago