ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովում

Հունիսի 11-ից 12-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին: Վահան Կոստանյանը համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է.

«Նախ և առաջ թույլ տվեք բարձր գնահատել Գերմանիայի ջանքերը այս հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին։ 

Ուկրաինայի վերականգնման սկզբունքները, որոնք ընդունվել են Լուգանոյում 2 տարի առաջ, պետք է լինեն այսօրվա քննարկումների հիմքում։ Բարեփոխումների վրա հիմնված, թափանցիկ, ժողովրդավարական, ինչպես նաև կայուն վերականգնման գործընթացները նախապայմաններ են երաշխավորելու Ուկրաինայի ժողովրդի ապագան:

Միևնույն ժամանակ, առանց խաղաղության այս գործընթացը կլինի հատվածական և ոչ արդյունավետ: Հայաստանն ու մեր ժողովուրդը պատկերացնում են պատերազմների ու բռնությունների սարսափը։ Վերջերս մենք բախվել ենք համանման իրավիճակի և գիտակցում ենք խաղաղության կարևորությունը։

Մենք պատրաստակամ ենք համագործակցել կողմերի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները։ Խաղաղությունը մեր քաղաքական համոզմունքն է։ Մենք ինքներս անկեղծորեն ներգրավված ենք խաղաղության բանակցություններում՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մտադրությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այդ փաստաթղթի հիման վրա ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև նախկին խորհրդային 10 այլ հանրապետություններ համաձայնել են նախկին վարչական սահմանները ճանաչել որպես միջպետական ​​սահմաններ:

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք վերահաստատել գործընկերների հետ համագործակցելու Հայաստանի Հանրապետության վճռականությունը՝ նպատակ ունենալով վերակառուցել կայունությունն ու խաղաղությունը Եվրոպայում»:

Միջոցառման շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

8 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

11 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

11 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

12 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

12 hours ago