Թուրքիայի նախագահի վարչակազմից հայտնել են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին այցելելու է Շուշի քաղաք։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Անկարա։ Մի քանի ժամ տևած այցի ընթացքում նա հանդիպել է Թուրքիայի նախագահին։ Նրանք դեմ առ դեմ առանձնազրույց են ունեցել, այնուհետև միասին ճաշել են։