«Ես Հիսուս Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություններ չունեմ»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընթերցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2018 թ․ ֆեյսբուքյան գրառումը՝ որոշ փոփոխություններով, որտեղ նա կոչ էր անում. «Ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրիր գնալուն»։

Պատասխանելով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե կարևոր է՝ քանի տոկոս են կազմում փոփոխությունները. «Տոկոսների հետ պետք չի խաղ անել։ Եթե 1-2%  փոփոխություն եք արել տեքստի մեջ ու համարում եք՝ մեծ չէ, հիշեցնեմ՝ մարդու և օրանգուտան կապիկի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2% է»։

Վարչապետը նաև ասել է. «Ինձ սիրում են, թե չեն սիրում, կարևորն այն է, որ ես եմ սիրում, և կարևորն այն է, որ ես սիրում եմ նաև բոլոր ինձ չսիրողներին, և ինձ բոլոր չսիրողներին սիրելու իրավունք ու հնարավորություն ինձ տալիս է մի քաղաքական երևույթ, որ կոչվում է լեգիտիմություն»։

Վարդանյանի արձագանքին, թե՝ «հողը ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունի», վարչապետը հակադարձել է. «Ես Հիսուս Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություններ չունեմ, շնորհակալ եմ, որ նման հնարավորությունը չեք բացառում»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

4 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

7 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

7 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

8 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

8 hours ago