«Ինչո՞ւ չպետք է վախենանք, եթե որևէ մեկը ղեկավարում է մի երկիր, որն ունի էն պատմությունը, որ ունի». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանին ասել է, որ ինքը վախենում է, որ իրականություն դառնա Հայաստանի պետությունը զրոյացնելու ոմանց ծրագիրը. «Ցավոք, երկրում, ցավոք, այս դահլիճում, ցանկապատներից այս կողմ և այն կողմ մարդիկ կան, որ գիտակցաբար այդ օրակարգն են տանում։ Իհարկե, կան նաև մարդիկ, որ, իրենց ձևակերպմամբ, ազնիվ մղումներով են այնտեղ։ Ինչո՞ւ չպետք է վախենանք։ Ինչո՞ւ չպետք է վախենանք, եթե որևէ մեկը ղեկավարում է մի երկիր, որն ունի էն պատմությունը, որ ունի․ ինչո՞ւ չպիտի վախենանք»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի արձագանքին՝ «եթե չլինեիք իշխանության, օրինակ, Արցախը ինչ վիճակում կլիներ», վարչապետը պատասխանել է. «Տվել եմ այդ հարցը, և պատասխանն էլ գիտեմ՝ հիմա կլիներ ամեն ինչ նույնը, միայն մի տարբերությամբ, որ ՀՀ-ն կլիներ գուբերնիա։ 100 տոկոսով։ Որ ասում եք՝ վախենում եք, ճիշտ եք անում, որ վախենում եք, և ճիշտ եք անում, որ այդ հարցը տալիս եք, այդ հարցը բարձրացնում եք։ Մենք այդ հարցը 2 տարի առաջ տվել ենք․ նույն հարցը՝ նույն շեշտադրումներով, և ստացել ենք պատասխանը, թե ինչ պետք է անենք, որ այդ ամեն ինչը տեղի չունենա, և դա ենք անում»։

 Ըստ նրա՝ քաղաքացին կարող է հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ վաղն արհավիրք տեղի չի ունենա․ «Եթե, իհարկե, նկատի չունեք բնական աղետ»։

Թիվ 1

Recent Posts

Մահացել է նկարիչ Սերվետ Պողոսյանը

Մահացել է նկարիչ, ճարտարապետ Սերվետ Պողոսյանը։ Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը…

4 seconds ago

Եվրաքվեի համար հավաքվել է 27.560 ստորագրություն

15 օրվա ընթացքում Եվրաքվեի ստորագրահավաքին միացել է 27.560 քաղաքացի. այս մասին տեղեկացրել է Հովսեփ Խուրշուդյանը՝…

15 mins ago

26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 11-րդ կմ հատվածում…

24 mins ago

Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի…

33 mins ago

Հայաստանում մեծամասնությունը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության արդյունքները։  «Արմենպրեսի»…

35 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

1 hour ago