Լրահոս 24/7
12.06.2024

ՈՒսումնասիրեցինք քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները.Իոաննիսյան

ՈՒսումնասիրեցինք քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները.Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է.

««Իրազեկ քաղաքացիների միավորումում» ուսումնասիրեցինք քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները (այդ թվում մեր՝ օդից նկարահանածը): Արձանագրվել է լուսաձայնային նռնակի շուրջ 25 կիրառում (որոշ կադրերում երևում/լսվում է 32 պայթյուն):

Թեև ապօրինի ու ագրեսիվ գործողությունների նախաձեռնողը եղել են ցուցարարները՝ իրենց առաջնորդ Վազգեն Գալստանյանի դրդմամբ, սակայն հարկ է նկատել ոստիկանության մի շարք սխալներ և օրինախախտումներ: Մասնավորապես՝

  1. Ոստիկանությունը պատշաճ պատ/շղթա չի կազմել Սիրահարների այգու ֆլանգում, որի հետևանքով ցուցարարների կողմից այգի մտնելը հանգեցրեց ոստիկանական պաշտպանության «փլուզմանը»: Այդ ֆլանգում (օրինակ՝ այգու պարսպի մոտ) ոստիկանական շղթա նախատեսելու դեպքում ոստիկանական շարքերը չէին ճեղքվի, հատուկ միջոցի կարիք չէր առաջանա:
  2. Որևէ օբյեկտիվ փաստ չգտանք, որը կվկայեր, որ քաղաքացիները նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին` ի հեճուկս օրենքի պահանջի:
  3. Ստեղծված իրավիճակում համաչափ և անհարժեշտ են եղել Սիրահարների այգու առաջին 3 և Դեմիրճյան փողոցի առաջին 2 լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնցից հետո ամբոխի ագրեսիան դադարել էր: Դրանից հետո առանձին ագրեսիվ կադրերին կարելի էր մեկուսացնել՝ առանց հատուկ միջոցների:
  4. Մնացած շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ: Արձանագրվել են դեպքեր (հիմնականում՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում), որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ:
  5. Լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել կիրառվելու՝ մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը, որի հետևանքով էլ քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ:
  6. Ձեռքի (ափի) էական վիրավորում ստացած քաղաքացին այն ստացել է իր ոտքերի տակ ընկած (դեռևս չպայթած) նռնակը վերցնելու հետևանքով: Նման իրավիճակ չէր կարող լիներ, եթե ոստիկանության կողմից պահպանվեր նախորդ կետում նշված 2․5 մետրը:

Հետևապես, կարելի է արձանագրել, որ ոստիկանությունը նախապես չէր կատարել նման իրավիճակից խուսափելու բոլոր հնարավոր միջոցները, իսկ ցուցարարների նախաձեռնած բախումը սկսելուց հետո հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները (որի հետևանքով տասնյակ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ):»,-գրել է նա:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ