Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի ապացույցներ կան. Politico

2018-2022 թվականներին Բելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին՝ չնայած այն հանգամանքին, որ Բելառուսն ու Հայաստանը համարվում են դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով իր ձեռքում հայտնված փաստաթղթերը։

Դրանց թվում են ավելի քան մեկ տասնյակ նամակներ, դիվանագիտական նոտաներ, վճարման կտրոններ և արտահանման անձնագրեր, որոնք վկայում են, որ Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին:

Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային տեխնիկայի արդիականացում և ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների մատակարարում:

Փաստաթղթերը ներառում են նաև Բելառուսի Սպառազինության արտահանման պետական գործակալության նամակները իր ռազմարդյունաբերական ընկերություններին։ Դրանց համաձայն, ըստ Politico-ի, Ադրբեջան էին արտահանվում նորագույն հրետանային նշանառության սարքավորումներ։ Բացի այդ, Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվել են անօդաչուների դեմ պայքարի Groza-S շարժական մարտական կայանների գնման շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

9 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

11 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

11 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

11 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

11 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

12 hours ago