Վարչապետը անդրադարձել է աղետից տուժած բնակիչների փոխհատուցմանը

Կառավարության՝ հունիսի 14-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժածներին փոխհատուցում տրամադրելու հարցին:

Ըստ նրա՝ պետք է մշակել սկզբունք, վերհանել օբյեկտիվ տվյալներ, ասենք՝ ըստ հեղեղի ուժգնության գոտիների՝ 1 քառակուսի մետրի համար ստանդարտ բանաձև, և դրա հիման վրա փոխհատուցում տրամադրել:

«Պետք չէ տարածք բացել, որպեսզի պարզվի հեռուստացույցը, որը վնասվել է, 200 հազար դրա՞մ արժեր, թե՞ 3 մլն դրամ: Մեզ չի հետաքրքրելու դա: Մենք չպիտի մտնենք նման բաների մեջ:

Բնակարանը տուժել է, մենք գործակիցը տալիս ենք, որովհետև մեկի աթոռը կարող է կաղնու փայտից լինել, մյուսի աթոռը կարող է ավելի թանկ է կամ ավելի էժան փայտից է, մեկի աթոռը կարող է 50 տարվա արտադրության է, մյուսինը՝ 3: Բնական աղետ է, մենք պիտի քառակուսի մետրով ասենք, որ մենք 1 քառակուսի մետրի համար փոխհատուցում ենք այսքան, որի մեջ մտնում է ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:

Համաձայն վարչապետի հանձնարարության՝ Քաղաքաշինության կոմիտեն արդեն իսկ բանաձևը մշակել է, հանձնաժողովում կքննարկվի, և առաջիկայում կներկայացվի վերջնական տարբերակը:

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

2 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

4 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

4 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

4 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

4 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

5 hours ago