Պարույր Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Տեղեկացնում եմ սրտացավ և մտահոգ, ծանոթ և անծանոթ մարդկանց, որ այսօր ավարտվում է հնգօրյա (մի քիչ պակաս) բողոքի հացադուլս»,-նշել է նա։
Հիշեցնենք` Պարույր Հայրիկյանը հայտարարել էր հունիսի 10-ից հացադուլ սկսելու մասին։ Նա դժգոհում էր Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ։














