ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը հայտարարել է. «Ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից, և ես ուշադրություն եմ հրավիրում սրա վրա․ հենց որ Կիևը հայտարարի, որ պատրաստ է դրան և կսկսի զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես կտեղեկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից անմիջապես, նույն րոպեին հրաման կհետևի կրակը դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին»։