Լրահոս 24/7
15.06.2024

Երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ջրհեղեղից հետո. ՀԿԵ

Երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ջրհեղեղից հետո. ՀԿԵ

Հունիսի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, նախատեսված ժամկետից վեց օր շուտ, բացել է երկաթուղու երթևեկությունը Հայաստանի հյուսիսում ավերիչ ջրհեղեղից հետո վերականգնված հատվածներում։

Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղու երթևեկության արագ վերականգնման գործում հայ մասնագետներին ակտիվ աջակցություն են ցուցաբերել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տարբեր ստորաբաժանումների ռուս գործընկերները։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի միջև մայիսի վերջին:

Վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և աջակցության նպատակով մայիսի վերջին Հայաստան են գործուղվել «Ռուսական երկաթուղիների» ղեկավարներն ու մասնագետները ՝ ենթակառուցվածքի Կենտրոնական տնօրինության պետի տեղակալ Անդրեյ Կուչինի նախագահությամբ:

Ընդհանուր առմամբ, աշխատանքներին մասնակցել են 40 մասնագետներ «Ռուսական երկաթուղիների» կառուցվածքային ընկերություններից՝ «Ռոսժելդորպրոեկտ», «Տրանսէներգո», «Տրանսէլեկտրոպրոեկտ», ինչպես նաև ճանապարհային վարպետներ, շինարարական տեխնիկայի մեքենավարներ, արհեստական կառույցների ինժեներներ, գեոդեզիստներ, Էներգետիկներ Հյուսիս-Կովկասյան, Վոլգայի, Օկտյաբրսկի, Հարավ-Արևելյան և Հյուսիս-արևմտյան երկաթուղիներից: Բացի այդ, 10 մասնագետ և շինարարական աշխատանքներում անհրաժեշտ շարժակազմ է տրամադրել «վրացական երկաթուղին»: Այդ մասին հայտնում են ՀԿԵ-ից։

24/7 ռեժիմով իրականացված աշխատանքների ընթացքում կատարվել են աննախադեպ ծավալի հողային աշխատանքներ, լցվել են տասնյակ հազարավոր տոննա մանրացված քար և կոպիճ, վերականգնվել են ջրահեռացման ինժեներական կառույցները, քարշային էլեկտրակայանները, կոնտակտային ցանցերը, տարբեր լարման էլեկտրահաղորդման գծերը, կապի գծերը, կայանային ենթակառուցվածքները, այդ թվում ՝ կայարանային ենթակառուցվածքները: Ընդհանուր առմամբ վերակառուցվել է մոտ 2 կիլոմետր ճանապարհ։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշում է, որ ջրհեղեղի հետևանքով առաջացած երկաթուղու ավերածությունները աննախադեպ էին Հայաստանի երկաթուղիների պատմության մեջ:

«Մենք բախվեցինք տարերքի, որի մասշտաբներն աննախադեպ և անկանխատեսելի էին Հայաստանում երկաթուղու գոյության ողջ պատմության ընթացքում։

Մեր ռուս գործընկերների օգնությամբ մենք կարողացանք վերականգնել երթևեկությունը քանդված հատվածներով այն ժամկետներում, որոնք սկզբում մեզ անհնարին էին թվում։ Այս կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերականգնողական աշխատանքներին։ Իրականում դա Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի տասնյակ հարյուրավոր մասնագետների համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքն էր, որը գերազանց արդյունք տվեց», – նշեց Ա.Մելնիկովը:

«Ռուսական երկաթուղիների» բոլոր մասնագետները պարգևատրվել են ՀԿԵ «Փոխօգնության» մեդալով և ՀԿԵ գլխավոր տնօրենի անվանական ժամացույցով:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ