Լրահոս 24/7
15.06.2024

Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի

Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր՝ հունիսի 15-ին, հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։

Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։

Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։

Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյան կարևորել է քույր քաղաքների համագործակցությունը, հակիրճ ներկայացրել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները, գործունեության ոլորտները, տարբեր ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, խոսել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում մինչ այս Գյումրիում իրականացված և նախատեսվող ծրագրերի մասին․

-Սուբենցիոն ծրագրի շրջանակներում մեր բոլոր համայնքապատկան կառույցներում տեղադրել ենք արևային վահանակներ, ԵՄ ֆինանսավորմամբ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում էլեկտրական ավտոբուսներ ենք ձեռք բերելու և շահագործելու ենք ներքաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտում։ Այս մեքենաների շահագործումը մեզ համար կլինի պիլոտային։

Հետագայի համար պլանավորում ենք քաղաքի տրանսպորտային ցանցը փոխարինել էլեկտրական ավտոբուսներով, տեսնենք ինչպիսի հնարավորություններ կունենանք, երբ կկարողանանք իրականացնել այդ ամենը,-ավելացրել է Վ․Սամսոնյանը։

Էլեն Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել Գյումրի-Գլենդել քույր քաղաքների, համագործակցությունների և մի շարք հարցերի մասին, ապա իր խոսքում կիսվել կայուն էներգիայի ոլորտում Գլենդելի ունեցած փորձով, ներկայացրել այդ ուղղություններում Գլենդելում իրականցվող ծրագրերը։

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են նվերներով։

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ