Լրահոս 24/7
18.06.2024

Տեղի է ունեցել Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 51-րդ համաժողովը

Տեղի է ունեցել Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 51-րդ համաժողովը

Հունիսի 11-13-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 51-րդ համաժողովը, որին մասնակցել են կազմակերպության 54 անդամ երկրներից շուրջ 160 բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, դիտորդներ:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ողջունելով ներկաներին՝ Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին նշել է, որ Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսը հնարավորություն է տալիս անդամ երկրներին ներգրավվել արդյունավետ երկխոսության մեջ, կիսվել փորձով և զարգացնել համագործակցային ռազմավարությունները:

Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքն իր խոսքում նշել է, որ Եվրոպայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկումների շրջանակում ավելի լավ են պատկերացնում Եվրոպային սպառնացող հանցավոր սպառնալիքներն ու դրանց դեմ պայքարի միջոցները:

Քննարկվել են Եվրոպական տարածաշրջանում հանցավորության արդի սպառնալիքների, տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված Ինտերպոլի հնարավորությունների ու դրանց խթանման վերաբերյալ հարցեր, ներկայացվել են Ինտերպոլի կողմից իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը:

Կարևորվել է անդամ երկրների միջև համագործակցության ընդլայնումը մասնավորապես՝ կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, կիբեռհանցավորության, ահաբեկչության, շրջակա միջավայրի դեմ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ:

Անհետ կորած անձանց բացահայտման նպատակով կարևորվել է Ինտերպոլի կենսաչափական տվյալների պահոցների և ծառայություների կիրառումն ու խթանումը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը: Նա համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի նախագահի, գործադիր կոմիտեի փոխնախագահի և տարբեր ենթավարչությունների ղեկավարների, անդամ երկրների պատվիրակությունների հետ:

Համաժողովում ընդունվել է երկու բանաձև:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ